Լուկակուն դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակը
«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավոր տրանսֆերային նպատակը:
Պորտուգալացին «ՄՅՈւ»-ի ղեկավարությանն արդեն խնդրել է 23-ամյա հարձակվողի համար պայքարել «Չելսիի» հետ:
Եթե «Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի, ապա բելգիացուն ձեռք բերելու ավելի շատ հնարավորություն կունենա «Չելսին»:
«Էվերթոնը» մտադիր է Լուկակուի համար ստանալ ավելի քան 75 մլն եվրո: Նշենք, որ բելգիացու գործակալը Մինո Ռայոլան է, որը 2016-ի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» բերեց իր երեք հաճախորդներին` Պոլ Պոգբային, Հենրիխ Մխիթարյանին և Զլաթան Իբրահիմովիչին: