Լուկակուն կարող է 3 խաղով որակազրկվել և բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ԱՊԼ-ի 13-րդ տուրում «Բրայթոնի» հետ խաղում (1:0) ոտքով հարվածել է մրցակցի պաշտպան Գաետան Բոնգին:
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան, ամենայն հավանականությամբ, կքննարկի այդ դրվագը, որը տեսանելի է եղել խաղի հեռարձակման ժամանակ, եթե այն իր զեկույցում չի նշել մրցավար Նիլ Սուորբրիկը:
Լուկակուն սպառնում է 3 խաղյա որակազրկում: Այդ դեպքում նա կարող է բաց թողնել դեկտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք հանդիպումը: