Նորքի անտառները նորից վառվում են
«Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել և գրել.
«Նորքի անտառները նորից վառվում են…»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այս առթիվ հաղորդագրություն է տարածել.
«Օգոստոսի 4-ին, ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել. այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»: