10518 դիտում
09:43 30-07-2016
Չորս կողմս պայթում էր, դիմացից տեսա մի աղջիկ է վառվում, վազեցի շորերը վրայից ճղեցի, կարողացանք հանգցնել. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Գիշերը Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում գտնվող Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, որտեղ ևս տեղափոխվել են ոստիկանների հետ բախումներից տուժած տասնյակ քաղաքացիներ, պատմում էր, թե ինչպես էին քաղաքացիները վազքով հետ գնում, և այդ պահին քաղաքացիական հագուստով տղամարդիկ «երկաթներով, փայտերով հարձակվել են նրանց վրա»։ Նրա խոսքերով՝ այդ թվում և լրագրողներին են ծեծի ենթարկել։
«Ոստիկանները քարերով հարվածում էին ներքևից դեպի վերև, այսինքն՝ սադրում էին, որ ժողովուրդը պատասխաներ, մենք մտանք ժողովրդի մեջ, խնդրեցինք, որ չանեն, հետո ես մոտեցա Կարապետյան Աշոտին՝ խնդրեցի, ասեցի, որ ներքևից սադրում են, մի արեք, ասաց՝ «ես հենց հիմա այդ հարցը կլուծեմ, հանգիստ գնա», հետ եկա ժողովրդին՝ հանգստացնեմ, ու սկսվեց Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակումը, կրակոցները, ես բան չէի տեսնում, չորս կողմս պայթում էր։ Դիմացից տեսա մի աղջիկ է վառվում, վազեցի շորերը վրայից ճղեցի, կարողացանք հանգցնել։ Հարձակվում էին և ինչքան ուժ ունեին՝ մարդկանց խփում էին»,– «Ազատության» հետ զրույցում պատմեց Դավիթ Սանասարյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9956 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
Այս բաժնից
934 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
880 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»