Ժոզե Մոուրինյո. Ես ամբողջությամբ վառվում եմ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է իր սպասելիքներով՝ նոր մրցաշրջանի մեկնարկից:
«Ես ցանկանում եմ «Վեսթ Հեմի» հետ խաղալ այդ բարդ հանդիպումը, հետո մեկնել «Սուոնսիին»՝ եւս մեկ բարդ խաղի:
Ես ցանկանում եմ, ցանկանում... Ես ամբողջությամբ վառվում եմ: Բայց ես ինձ եզրային գծի մոտ խելոք եմ պահելու, եթե նույնիսկ խաղից դուրս վիճակից գոլեր խփեն», ասել է Մոուրինյոն:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ» հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին: