211652_close_icon

Փրկարարները Սեւանա լճից դուրս են բերել ջրահեղձվող քաղաքացուն

views-count5274 դիտում article-date 20:33 04-08-2019
Սեւանա լճից այսօր՝ օգոստոսի 4-ին, փրկարարները դուրս են բերել ջրահեղձվող քաղաքացուն: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 15:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 15:38-ի սահմաններում թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրահեղձվող քաղաքացու: Ջրափրկարարները Մ.Բ.-ին (ծնված 2003 թ.) դուրս են բերել ափ և տեղափոխել թիվ 1 հանրային լողափի բուժկետ:

Նմանատիպ նյութեր