211652_close_icon
views-count2257 դիտում article-date 14:42 10-06-2020

Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները

Արդեն մի քանի օր է, ինչ ոռոգման նպատակներով Հրազդանի հունով ջրբացթողում է իրականացվում Սեւանա լճից: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, հունիսի 10-ի դրությամբ արդեն Սեւանա լճից բաց է թողնվել 5 միլիոն 735 հազար խորանարդ մետր ջուր: Այս տարվա հունվարի 9-ից մինչեւ հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 128 միլիոն 901 հազար խորանարդ մետր ջուր: 2020 թվականի հունիսի 9-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1 900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Նմանատիպ նյութեր