Ամերիկյան Դեյթոն քաղաքում հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավոր է 16-ը
ԱՄՆ-ի Դեյթոն քաղաքի ոստիկանությունը հայտնել է քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 9 զոհերի և առնվազն 16 վիրավորների մասին։
Ինչպես հայտնում է Gazeta.ru կայքը, հրաձիգը սպանվել է ոստիկանների արձակած կրակոցից։
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հրաձգությունը սկսվել է տեղի ժամանակով ժամը 01։22-ին։ Հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 16 մարդ։
Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում սև հագուստով մի տղամարդ հրազենից կրակ է բացել բարի մոտ հավաքվածների վրա։