211652_close_icon

Ավստրիայի դպրոցներից մեկում հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի. հարձակվողը դպրոցի աշակերտ էր

views-count649 դիտում article-date 15:53 10-06-2025
Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է ինի։ Ավստրիական OE24 լրատվամիջոցը հաղորդում է, որ զոհերի թվում են հինգերորդ դասարանի չորս աղջիկ և ութերորդ դասարանի երեք տղա։ Հրաձիգը դպրոցի շենքի դիմաց փողոցում սպանել է ևս 2 երեխայի։

Ոստիկանությունը հաստատել է, որ հարձակվողը նույն դպրոցի աշակերտ է եղել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա ինքնասպան է եղել դպրոցի զուգարանում։

«Կրոնե» հրատարակությունը գրում է, որ հարձակման դրդապատճառը կարող էր լինել այլ աշակերտների կողմից ծաղրի ենթարկվելը:

Նմանատիպ նյութեր