Քվեբեկում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի, կա 8 վիրավոր
Կանադայի Քվեբեկ քաղաքի մզկիթում տեղի ունեցած զինված հարձակման զոհերի թիվը ահսել է 6-ի։ Այդ մասին հյտնումէ Interfax-ը՝ հղում անելով Քվեբեկի ոստիկանությանը։
Կանադակի վարչապետ Ջասթին Թրյուդոն հարձակումը որակել է որպես ահաբեկչական գործողություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք ներխուժել են մզկիթ, որտեղ երեկոյան աղոթք էր արվում և սկսել են կրակել մարդկանց վրա։ Այդ պահին մզկիթում եղել է մոտ 40 մարդ։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվել է 2 կասկածյալ։