211652_close_icon
views-count3491 դիտում article-date 22:46 01-08-2019

Պավլիկ Մանուկյանի շահը․ ինչու քաղաքականացնել վանդալիզմը. armday.am

Համացանցում հայտնված տեսանյութը, որում երևում էր, թե ինչպես են անհայտ անձինք պղծել Եռաբլուր պանթեոնի շիրիմները մինչ այս պահն էլ շարունակվում է ակտիվորեն քննարկվել ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում։ Չնայած այն հանգամանքին, որ ոստիկաններն արագորեն բացահայտեցին կատարվածը, հասարակության մի ստվար զանգված չի հավատում պաշտոնական տեղեկությանը։ Այս մասին [url=https://https://armday.am/post/91829/pavlik-mano-kjani-shahy-ino-qaghaqakanatsnel-vandalizmy?fbclid=IwAR0LBwHBIi0a8eHEP79CQUitOBeLh3k94of7OoaMH8CEKNIjJura26lVWII]armday.am[/url]-ը հանգամալից կներկայացնելու է իր հաջորդ հրապարակումներում։ Հիմա այն մասին, թե ովքեր, ինչպես հերթական անգամ փորձեցին շոու կազմակերպել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրմաքարերի առաջ։ Քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ եւ հատկապես իշխանական ուժի անդամներ, որոնցից շատերն անգամ բանակում չեն ծառայել շտապեցին Եռաբլուր զինվորական պանթեոն, ցույց տալու համար, որ իրենք կանգնած են այդ հերոսների ընտանիքների կողքին։ Բայց ակնհայտ է, որ նրանցից շատերին հերոսների շիրմաքարերի մոտ տարել էր հերթական անգամ իրենց գոյության փաստը հիշեցնելու մասին։ Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր ամպագորգոռ հայտարարությունների պակաս չկար։ Ուշագրավն այն է, որ ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի մոտ տեղի ունեցած վանդալիզը փորձ արվեց անգամ քաղաքականացնելու։ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը, ով գաղութում Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատություններ էր հնչեցնում, կոչ անելով իր կողմնակիցներին նրան մեղմ ասած հեռու պահել իրենցի։ «Զուրաբյանին ու Նիկոլին մի լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք՝ Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվեք գանգին՝ չերևա», -ասել էր Մանուկյանը։ Բանտից ազատվելուց հետո Պավլիկ Մանուկյանն ու յուր փոքրաթիվ թիմակիցների հռետորաբանությունը փոխվել է։ Մանուկյանը, ով պատերազմի բոհով էր անցել, թերեւս պետք է դրսեւորեր սպային վայել պահվածք եւ լռեր։ Ով, ով նա այսօր պետք է լռի։ Մանուկյանենց անհեռատես գործունեության պատճառով զոհվեց երեք ոստիկան։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armday.am/post/91829/pavlik-mano-kjani-shahy-ino-qaghaqakanatsnel-vandalizmy?fbclid=IwAR0LBwHBIi0a8eHEP79CQUitOBeLh3k94of7OoaMH8CEKNIjJura26lVWII]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր