211652_close_icon

Ինչու՞ է Մխիթար Հայրապետյանը մերժում հեղափոխականներին. նրա վարորդը քանաքեռցի Տույի ընկերն է. armday.am

views-count23556 դիտում article-date 21:32 02-08-2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի աշխատակազմում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: [url=https://armday.am/post/91911/incho-e-mkhitar-hajrapetjany-merzho-m-heghapokhakannerin-nra-varordy-qanaqertsi-to-ji-ynkern-e?fbclid=IwAR3bMUkW-yIjwL_DqDM8GThQheTqDCtnPzxQkIPqdFSuBoI0RUFbRbvbhdo]ArmDay.am[/url]-ին հայտնի դարձավ, որ Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է հեղափոխականներից, քայլականներից եւ իրեն շրջապատել է ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել նախկին ռեժիմի ներկայացուցիչներով: Մենք տեղեկացանք, որ Մխիթար Հայրապետյանը պատգամավոր դառնալուց հետո հրաժարվել է հեղափոխական, ճանապարհ փակած, քաղմասներ ընկած վարորդից եւ աշխատանքի է ընդունել թաղային հեղինակություն քանաքեռցի Տույի ընկերոջը: Նախկին ռեժիմին մերժած Մխիթար Հայրապետյանի եւ Տույի շրջապատի միջեւ ջերմ հարաբերությունները ձեւավորվել են դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում: Տույի շրջապատը Մխիթար Հայրապետյանին քվեներ են խոստացել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, բայց ինչպես ԿԸՀ արդյունքներն են ցույց տալիս նրանց մոտ չի հաջողվել Հայրապետյանին այս վարչական շրջանից նախատեսված քվեներն ապահովել: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://armday.am/post/91911/incho-e-mkhitar-hajrapetjany-merzho-m-heghapokhakannerin-nra-varordy-qanaqertsi-to-ji-ynkern-e?fbclid=IwAR3bMUkW-yIjwL_DqDM8GThQheTqDCtnPzxQkIPqdFSuBoI0RUFbRbvbhdo]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր