Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու վիրահատությունն ավարտվել է. նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր. տեսանյութ. panorama.am
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի ու նրա որդու՝ շուրջ երկու ժամ տևած վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է, գրում է [url=http://www.panorama.am/am/news/2016/07/27/pavlik-manukyan/1618676]panorama.am[/url]-ը:
Նրանք տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Վիրահատող բժշկի փոխանցմամբ՝ նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված են արհեստական շնչառության ապարատին:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը լրագրողներին փոխանցեց, որ հայր և որդի Մանուկյանները հրազենային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.panorama.am/am/news/2016/07/27/pavlik-manukyan/1618676]կայքում[/url]: