Մոյզե Քինը Էմերիի պատճառով հրաժարվել է տեղափոխվել «Արսենալ»
«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը, որն այժմ մոտ է «Էվերթոն» տեղափոխվելուն, կարող էր հայտնվել «Արսենալում»:
Նշվում է, որ «զինագործները» 19-ամյա ֆուտոլիստին պատրաստ էին ձեռք բերել և դիմել էին «Յուվենտուսին» ու խաղացողի գործակալ Մինո Ռայոլային՝ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ:
Սակայն Քինը մերժել է լոնդոնյան ակումբի առաջարկը, քանի որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին չի երաշխավորել նրա տեղը թիմի հիմնական կազմում, մինչդեռ «Էվերթոնը» մտադիր է թիմը վերակազմավորել իտալացու խաղի շուրջ:
Նշվում է, որ լիվերպուլյան ակումբը Քինի համար կվճարի 30 մլն եվրո՝ գումարած 10 մլն եվրո պարգևավճարները: «Յուվենտուսը» իր խաղացողին ետ գնելու հնարավորություն կունենա:
Քինի աշխատավարձը «Էվերթոնում» կկազմի տարեկան 3 մլն եվրո: