Յուվենտուս-Էմպոլի՝ 1։0․ հաղթական գողը խփեց 19-ամյա Մոյզե Քինը
Իտալական A Սերիայի 29-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» առանց վնասվածքից ապաքինվող Կրիշտիանու Ռոնալդուի նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ «Էմպոլիի» նկատմամբ: Հաղորդում է [url=https://sport.news.am/arm/news/98532/19-amya-moyze-qiny-yuventusin-haxtanak-pargevec-pokharinman-durs-galuc-heto-tesanyut.html]sport.news[/url]-ը։
Թուրինցիների հաղթական գոլը 72-րդ րոպեին խփեց իտալացի 19-ամյա հարձակվող Մոյզե Քինը, որն աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց 3 րոպե անց:
«Յուվենտուսը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 78 միավորով և 18 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նապոլիից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: