Ռոյ Քինը ծեծի է ենթարկել երկրպագուներից մեկին
Իռլանդիայի հավաքականի մարզիչ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ավագ Ռոյ Քինը Եվրո 2016-ի ընտրական փուլում Շոտլանդիայի հավաքականի հետ կայանալիք խաղից առաջ ծեծի է ենթարկել երկրպագուներից մեկին:
Daily Mail-ի տեղեկություններով, երկրպագուի և մարզչի միջև լեզվակռիվ է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում երկրպագուն վայր է ընկել: Միջադեպը տեղի է ունեցել այն հյուրանոցի մոտակայքում, որտեղ հանգրվանել է Իռլանդիայի հավաքականը: