ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը լարված հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ:
Բրազիլացին չի աջակցում Էմերիին և նրան թույլ մարզիչ է համարում: Շատ հաճախ Նեյմարը դժգոհում է Էմերիի աշխատաոճից և չի կատարում նրա տակտիկական որոշումները:
Այդ պատճառով Էմերին որոշ փոփոխություններ է արել իր մարզչական աշխատանքում: Մասնավորապես, Նեյմարի քննադատությունից հետո խաղերի խաղերի տեսագրությունների վերլուծության ժամանակը ավելի կարճ է տևում, քան՝ նախկինում էր:
Նեյմարը Էմերիի հետ հարաբերություններում ՊՍԺ-ի խաղացողների մեծ մասին աջակցությունն է ստացել: