ԱՄՆ-ում սննդի փառատոնի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել, մահացել է 3 մարդ, կա առնվազն 15 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հրաձգություն է տեղի ունեցել Կալիֆոռնիայի նահանգում Gilroy Garlic Festival գաստրոնոմիական փառատոնի ժամանակ: Այդ մասին հաղորդել է Գիլրոյ քաղաքի ոստիկանությունը, տեսագրությունը հրապարակվել է ոստիկանական վարչության Թվիթերում։ Հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։
Իրավապահների տվյալներով՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի արևմուտքում գտնվող Գիլրոյ քաղաքում անցկացված սննդի փառատոնի ժամանակ իրականացված հրաձգության հետևանքով 3 մարդ է մահացել, առնվազն 15-ը՝ վիրավորվել, հաղորդում է [url=https://abc7.com/watch-live-official-says-4-dead-15-hurt-in-gilroy-garlic-festival-shooting-/5426281/]ABC7[/url] հեռուստաալիքը:
«Մենք ունենք առնվազն 15 տուժած, չորս զոհ, ներառյալ՝ կասկածյալը»,- հայտարարել է քաղաքի ոստիկանության պետ Սքոթ Սմիթին՝ ABC7 հեռուստաալիքի եթերով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ:
Վկաները հեռուստաալիքի լրագրողներին հայտնել են, որ մարդկանց վրա կրակը բացել է միջին տարիքի մի տղամարդ։
Ոստիկանությունում ընդգծել են, որ պատահարի վայրն այս պահին մնում է ոչ անվտանգ: Սան Խոսեի հիվանդանոցի պաշտոնական ներկայացուցիչ Ջոյ Ալեկսոն NBC հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ հրաձգությունից հետո հոսպիտալացվել է հինգ մարդ: Նա չի ճշտել, թե ինչ վիճակում են գտնվում այդ անձինք. Դրանցից ոմանց բժշկական հիմարկություն են հասցրել ուղղաթիռով:
Սա Խոսեն գտնվում է Գիլրոյից ոչ հեռու: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է. «Իրավապահ մարմինների աշխատակիցները գտնվում են Գիլրոյում (Կալիֆոռնիայի նահանգ) պատահարի վայրում: Ինչպես հաղորդվում Է, հրաձիգին դեռ չեն բռնել»: