ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել ընտանիքի 5 անդամների վրա
Միացյալ Նահանգներում անհայտ անձը մտել է Վիկտորյա և Ջերմեն Սիմսոնների տուն և հրազենից կրակ բացել ընտանիքի անդամների վրա:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, կրակոցներից ստացած վնասվածքներից մահացել են ընտանիքի ծնողները և 9-ամյա դուստրը: 6-ամյա որդին և 14-ամյա դուստրը հոսպիտալացվել են, սակայն գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ոստիկանությունը ձերբակալել է մարդասպանին: