Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը ներխուժել է Վենեսուելայի օդային տարածք
Վենեսուելայի զինված ուժերի ռազմավարական օպերատիվ հրամանատարությունը երկրի օդային տաածքում ֆիքսել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Վենեսուելայի ՌՈՒ հրամանատարությունը։
Նշվում է, որ ինքնաթիռները հերթական անգամ խախտել են երկրի օդային տարածքը, ինչպես նաև ավիացիոն անվտանգությունն ու միջազգային պայմանավորվածությունները։
«Միացյալ Նահանգները շարունակում է բացահայտ կերպով վիրավորել մեր երկիրը»,-ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ։
Խոսքը EP-3E Aries II տիպի ինքնաթիռի մասին է, որը հայտնվել է Մայկետիա քաղաքի օդանավակայանի անվտանգության գոտում և կապի դուրս չի եկել վենեսուելացի ավիադիսպետչերների հետ։