Ամերիկյան ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Սիրիայում տեղակայված ռուսական ռազմաբազաների մոտակայքում
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժրին պատկանող P-8A Poseidon հականավային ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Սիրիայի առափնյա հատվածում, որտեղից ոչ հեռու տեղակայված են ռուսական Խմեյմիմ ավիաբազան, ինչպես նաև Տարտուս նավահանգստում ՌԴ ՌՕՈՒ-ի տեխնիկական ապահովմամբ զբաղվող բազաները։
Այդ մասին հայտնել է ռուսական Interfax գործակալությունը՝ հղում անելով արևմտյան ավիացիոն մոնիթորինգային աղբյուրների։
Ըստ տեղեկությունների՝ 168764 համարով ինքնաթիռն օդ է բարձրացել Սիցիլիայի Սիգոնելլա բազայից։ 2 ժամ շարունակ այն թռել է Սիրիայի նշված առափնյա հատվածի վրայով՝ 4.7 հազար մետր բարձրության վրա, երբեմն էլ մոտեցել է ռազմաբազաներին մինչև 40 կմ հեռավորության վրա։