Եվրո-2019. Իսպանիան Երևանում «իսպալնյատ» արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը և ավարտվեց այն իսպանական ֆուտբոլի հերթական տրիումֆով:
Մեծ անհամբերությամբ սպասված եզրափակիչը՝ Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների մասնակցությամբ, այնքան էլ չարդարացրեց սպասելիքները, քանի որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացած խաղում իսպանացիների առավելությունը շոշափելի էր:
Իսպանիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ «Վալենսիայի» հարձակվող Ֆերան Տորեսը:
Նշենք, որ այս տարի Եվրոպայի Մ21 առաջնության հաղթողը նույնպես Իսպանիայի հավաքականն էր:



