Եվրո-2016-ի D խմբի 2-րդ տուրում Իսպանիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Թուրքիայի նկատմամբ` 3:0:
Իսպանացիներն այս խաղում կարող էին շատ ավելի խոշոր հաշվով հաղթել, այնքան մեծ էր նրանց առավելությունը:
Հանդիպման հերոսները դարձան Իսպանիայի հավաքականի հարձակվողները` Նոլիտոն և Մորատան: Նոլիտոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ Մորատան դուբլ ձևակերպեց: Թուրքիայի հավաքականը ոչնչով աչքի չընկավ:
Այս հաղթանակից հետո Իսպանիան 6 միավորով դուրս եկավ հաջորդ փուլ: Թուրքիան միավոր չի վաստակել: Խորվաթիան ունի 4 միավոր, Չեխիան` 1:
[b]Եվրո-2016, խմբային փուլ, E խումբ, 2-րդ տուր
[/b]
Իսպանիա-Թուրքիա` 3:0
Մորատա, 34, 48, Նոլիտո, 37