2142 դիտում
21:10 21-07-2020
Իսպանիան 140 միլիարդ եվրո կստանա ԵՄ վերականգնման ֆոնդից
Իսպանիան 140 միլիարդ եվրո կստանա ԵՄ-ի վերականգնման ֆոնդից, ինչը հաստատվել է ԵՄ առաջնորդների կողմից գրեթե հինգ օր տևած լարված բանակցություններից հետո, ասել է վարչապետ Պեդրո Սանչեսը, փոխանցում է [url=https://www.reuters.com/article/us-eu-summit-spain/spain-to-receive-140-billion-euros-from-eu-recovery-fund-half-in-grants-idUSKCN24M0SC]Reuters[/url]-ը:
Իսպանիայի վարչապետը նշել է, որ 72․7 միլիարդ եվրո կտրամադրվի դրամաշնորհների տեսքով, իսկ մնացածը՝ վարկերի տեսքով: «Սա հիանալի համաձայնագիր է Եվրոպայի համար և հիանալի համաձայնագիր է Իսպանիայի համար,- ասել է նա:- Եվրոպան հիմք է դրել արձագանքին կորոնավիրուսի ճգնաժամին՝ չանտեսելով վաղվա օրը»:
Սանչեսն նշել է, որ Իսպանիան ստացված միջոցները կօգտագործի իր տնտեսության թվային վերափոխման մեջ ներդրումների, էներգիայի ավելի էկոլոգիական աղբյուրների անցմանը խթանելու նպատակով։
ԵՄ 27 առաջնորդներ հավանություն են տվել 750 միլիարդ եվրո արժողությամբ հիմնադրամի ստեղծմանը:
Իսպանիան և Իտալիան, որոնք համավարակից ամենաշատը տուժած եվրոպական երկրներն են, վերականգնման ֆոնդի հիմնական շահառուներն են:
Նմանատիպ նյութեր
5911 դիտում
17:54 01-03-2018
Ուկրաինան ամռանը Եվրամիությունից կստանա 1 միլիարդ եվրո օգնություն
1502 դիտում
17:09 25-06-2022
Կիևը Գերմանիայից 1 միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա
832 դիտում
22:37 17-06-2024
Եվրոպան երկու տարում 140 միլիարդ դոլարի սպառազեն է պատվիրել ԱՄՆ-ում. Ստոլտենբերգ
Այս բաժնից
1039 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր