Վիսենտե Դել Բոսկե. Եվրո-2016-ի գլխավոր ֆավորիտը Իսպանիան է
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ իր սաները հանդիսանում են Եվրո-2016-ի չեմպիոնի գլխավոր հավակնորդները:
«Իսպանիայի հավաքականը Եվրոպայի առաջնության գլխավոր հավակնորդն է, քանի որ մենք ենք հաղթել նախորդ առաջնությունում:
Իհարկե, մենք մրցակիցներ ունենք, բայց երազում ենք նորից հաղթել: Թիմը բավական առաջադիմել է, բոլոր լավ մարզավիճակում են: Կարծում եմ, որ մենք պատրաստ ենք Եվրո-2016-ին», ասել է Դել Բոսկեն: