1520 դիտում
21:23 26-07-2019
ՀՀ ԱԻՆ-ում անցկացվել է փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն
Հուլիսի 26-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և փրկարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 22438 զանգ, 1433 դեպք-պատահար, որից 355-ը՝ արտակարգ բնույթի: Դեպք պատահարների հետևանքով զոհվել է 1 մարդ:
ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանի զեկույցի համաձայն՝ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 17 զանգ, ծառայության կողմից իրականացվել է 8 ելք, որից երկուսը կապված էր ինքնավնասման սպառնալիքի հետ: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն:
Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը զեկուցեց նախատեսվող արհեստական քարաթափման ծրագրի մասին, որի համաձայն Հայաստանի մարզերում քարաթափման վտանգ պարունակող հատվածներում կիրականացվեն նպատակային քարաթափման աշխատանքներ:
Արտակ Նահապետյանը մարզային փրկարարական վարչությունների պետերին հանձնարարեց անակնկալ ստուգումներ իրականացնել իրենց ենթակա կառույցներում և պարզել փրկարար ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարման որակը:
Փրկարար ծառայության տնօրենը հորդորեց պատշաճ ուշադրություն դարձնել նաև ծառայողների շարային պատրաստությանը, զբաղեցված շենք-շինությունների մաքրությանը:
Քանի որ հրդեհների թվի աննախադեպ աճի հետ կապված Փրկարար ծառայությունը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, ծառայության տնօրենը հանձնարարեց ազատ հերթափոխում գտնվող անձնակազմին ևս, ըստ անհրաժեշտության, ներգրավել հրշեջ-փրկարարական աշխատանքներում:
Արտակ Նահապետյանը հանձնարարեց նաև խրախուսման ներկայացնել ծառայության ընթացքում բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած հրշեջ-փրկարարներին:
Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարեց հանրապետության ամբողջ տարածքում հրշեջ մեքենաներով ակտիվորեն մասնակցել Վարդավառի տոնակատարություններին:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ գնդապետ Նահապետյանը տվեց կարգապահության և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
931 դիտում
15:47 17-05-2019
ԱԻՆ փրկարար ծառայությունում հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունն է անցկացվել
1661 դիտում
16:23 08-02-2019
ԱԻՆ-ում անցկացվել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1402 դիտում
15:51 03-05-2019
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»