Զինեդին Զիդան. Ինձ անհանգստացնում է այս վիճակը «Ռեալում»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտահոգություն է հայտնել թիմի խաղացողների՝ վերջին շրջանում հաճախակի վնասվածքների առթիվ:
ԱՄՆ-ում նախասեզոնային հավաքում վնասվածքներ են ստացել պաշտպան Ֆերլան Մենդին, կիսապաշտպաններ Բրաիմ Դիասն ու Մարկո Ասենսիոն, ընդ որում վերջինս շարքից դուրս է եկել 8-9 ամսով:
«Այս իրավիճակը ինձ շատ է անհանգստացնում: Սկզբից Մարկո, հիմա էլ՝ Ֆերլանը: Թեպետ վերջինիս մոտ թեթև վնասվածք է, սակայն չգիտենք, թե երբ շարք կվերադառնա: Այդպես պատահում է, տեսնենք, կհաջողվի արդյոք նրան արագ ապաքինվել:
Մենք շարունակում ենք մրցաշրջանին պատրաստվել նրան հետ, ովքեր կան, հետո կվերադառնանք Մադրիդ:
Չեմ մտածում, թե ով կփոխարինի Մարկոյին: Մենք բոլորս ցնցված ենք նրա վնասվածքից», ասել է Զիդանը: