Ռիյադ Մահրեզին կարող են արգելել Եգիպտոս մտնել՝ անվայել պահվածքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ալժիրի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզին կարող են արգելել մուտք գործել Եգիպտոսի տարածք:
Պատճառն այն է, որ ալժիրցին չի սեղմել Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի և երկրի սպորտի նախարար Աշրաֆ Սոբհիի ձեռքը:
Աֆրիկայի Գավաթի փակման արարողության ժամանակ Մահրեզը սեղմել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի ձեռքը, սակայն անցել է Եգիպտոսի ներկայացուցիչների կողքով, ինչը ընկալվել է որպես իր կողմից միտումնավոր վիրավորանք:
Աֆրիկայի Գավաթի եզրափակիչում Ալժիրը 1:0 հաշվով հաղթեց Սենեգալին և իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց մայրցամաքի չեմպիոնի կոչումը: