Գոնսալո Իգուաինը անվայել պահվածքի համար որակազրկվել է Իտալիայի առաջնության 4 խաղով. տեսանյութ
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 4 խաղով որակազրկել է «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինին:
Արգենտինացի ֆուտբոլիստը պատժվել է «Ուդինեզեի» հետ խաղում (1:3) իր վարքագծի համար, ինչպես նաև տուգանվել 20 հազ. եվրոյով:
Հանդիպման 2-րդ խաղակեսում Իգուաինը 2-րդ դեղին քարտն է ստացել մրցակցի խաղացողի դեմ իր գործողությունների համար: Կարմիր քարտ ստանալուց հետո Իգուաինը հրել է մրցավար Մասիմիլիանո Իրատիին և զանգվածային բախման իրավիճակ ստեղծել` այդ ընթացքում անընդհատ հայհոյելով:
Նշենք, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին էլ 1 խաղով է որակազրկվել` մրցավարի հասցեին քննադատության համար: