Մեծ Բրիտանիայի քաղաքացի մի կին իր կասկածելի վարքագծի համար Կուբա-Մանչեսթեր չվերթի ինքնաթիռից իջեցվել է: Նա իրեն ոչ ադեկվատ է պահել. ալկոհոլի ազդեցության տակ կինը բացականչել է, թե ցանկանում է, որ օդանավը ջախջախվի:
AirLife-ի փոխանցմամբ, նրա բացականչությունների պահին օդանավն արդեն թռիչքուղու վրա է եղել, բայց օդաչուն որոշել է վերադառնալ օդանավակայան, և թռիչքը մեկ ժամով հետաձգվել է: Կնոջը ոստիկանները ձերբակալել են: