2754 դիտում
14:48 30-07-2019
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին անվայել պահվածքի համար իջեցրել են ինքնաթիռից
Համաշխարհային բռնցքամարտի կազմակերպության (WBO), Միջազգային բռնցքամարտի ֆեդերացիայի (IBF) և Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի (WBA) վարկածներով աշխարհի չեմպիոն Սերգեյ Կովալյովին հուլիսի 15-ին հանել են Մայամի - Լոս-Անջելես ներքին չվերթից՝ ուղևորուհիներից մեկի հանդեպ անվայել վարքագիծ դրսևորելու համար:
Կինը ռուսաստանցի մարզիկին մեղադրել է, որ վերջինս իր ձեռքը բռնել է, համբուրել և թղթադրամներ շաղ տվել: Միաժամանակ Կովալյովը վիճաբանության մեջ է մտել այլ ուղևորների հետ:
Կինը լացել է և օդանավի անձնակազմին հայտնել, որ բռննցքամարտիկի կողքին իրեն անվտանգ չի զգում, որից հետո Կովալյովին հանել են չվերթից: Մարզիկը չի ձերբակալվել և որևէ հետաքննություն չի իրականացվել:
Նշենք, որ նախորդ տարի ամերիկյան դերասանուհի և մոդել Ջեյմի Ֆրոնտսը Կովալյովին մեղադրել է բռնության մեջ այն բանից հետո, երբ աղջիկը մերժել էր նրա սիրահետումները: Ֆրոնտսը 8 մլն դոլարի չափով փոխհատուցում էր պահանջել իր տառապանքների համար: Գործն առ այսօր քննարկվում է ամերիկյան դատարանում:
Նմանատիպ նյութեր
4096 դիտում
23:32 24-10-2015
Օդաչուն կնոջը իջեցրել է ինքնաթիռից անվայել պահվածքի համար
1168 դիտում
14:04 08-06-2015
Քեյթ Մոսին վատ պահվածքի համար իջեցրել են ինքնաթիռից
4734 դիտում
21:07 05-04-2016
Գոնսալո Իգուաինը անվայել պահվածքի համար որակազրկվել է Իտալիայի առաջնության 4 խաղով. տեսանյութ
Այս բաժնից
2209 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2176 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի
2389 դիտում
23:25 15-01-2025
Շախմատի կանանց առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները