211652_close_icon
views-count2676 դիտում article-date 22:49 20-07-2019

ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն ունի գոյության իրավունք. Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան. 168.am

Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է ԵՊՀ-ի` ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փակման հարցը։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանը կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը նշեց, որ կենտրոնի փակման պատճառը հիմնականում իր քաղաքական հայացքներն են, քանի որ բազմիցս իր անհամաձայնությունն է հայտնել ներկայիս իշխանությունների տեսակետներին։ [url=https://168.am/2019/07/20/1150913.html?fbclid=IwAR0gm1FJEzB7bqBs6qF2culNxoNLYUVbp0hYnLqO9IU1gdcBykKgLXCoCO4]168.am[/url]-ի հետ զրույցում ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը նշեց, որ այդ կենտրոնի փակման անհրաժեշտությունը չի տեսնում։ «Սակայն պետք է հստակեցնել, թե ինչ ֆունկցիաներ պետք է կատարի այդ կենտրոնը՝ վեր հանի ուսանողության և երիտասարդության խնդիրը, որոնք այսօր շատ են։ Մասնավորապես՝ այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք ուսանողության աշխատանքների հետ կապված, մասսայաբար սկսել են աշխատանքի տեղավորմամբ զբաղվել, ինչն ազդում է ուսումնական գործընթացի վրա։ Կարծում եմ՝ հիմնական խնդիրն այն պետք է լինի, որ ուսանողությանն օգնենք ու ներկայացնենք նրանց կարծիքը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ ուսանողության հետ տարվող աշխատանքների կենտրոնը գոյության իրավունք ունի»,-ասաց Խ. Ներկարարյանը։ Նա նաև հավելեց, որ եթե անհրաժեշտ պահը գա, ապա այս հարցի հետ կապված իր կարծիքը կարտահայտի նաև հոգաբարձուների խորհրդում։ Նրա խոսքով՝ կենտրոնը փակելու հետ կապված պետք է կոնկրետ հիմնավորումներ լինեն, դրանից զատ պետք է լինեն առաջարկներ, թե կոնկրետ այդ կենտրոնն ինչ ուղղությամբ պետք է աշխատի, որը պետք է լինի նրա խնդիրները և այլն։ Մանրամասները՝ [url=https://168.am/2019/07/20/1150913.html?fbclid=IwAR0gm1FJEzB7bqBs6qF2culNxoNLYUVbp0hYnLqO9IU1gdcBykKgLXCoCO4]168.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր