3852 դիտում
19:50 04-03-2017
ԵՊՀ-ում Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը հանդիպեց ՌԴ առաջատար մասնագետների հետ
ԵՊՀ-ում Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հանդիպեցին ՌԴ ռադիոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար մասնագետների պատվիրակության հետ:
Հանդիպման սկզբում հյուրերին ողջունեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Նա նշեց, որ Մայր բուհն ունի ավելի քան 19.000 ուսանող, 2500 աշխատակից, որից 1500-ը պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ են. «Համալսարանն ունի նաև բազմաթիվ կենտրոններ ու լաբորատորիաներ, որոնք զբաղվում են գիտահետազոտական աշխատանքներով»:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը, ներկայացնելով հայկական կողմի ներկայացուցիչներին, ասաց, որ ֆակուլտետն ունի չորս ամբիոն և երեք լաբորատորիա:
Ռուսական պատվիրակության ներկայացուցիչ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ռադիոէլեկտրոնային արդյունաբերության բաժնի տնօրեն Սերգեյ Խոխլովը նշեց, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել եռօրյա այցով և նպատակ ունի կապեր հաստատել ռադիոէլեկտրոնիկայով զբաղվող ընկերությունների հետ. «Մենք հաճելիորեն զարմացած ենք այս ոլորտում հայաստանյան ընկերությունների զարգացվածության մակարդակի վրա թե՛ տեխնիկական, և թե՛ կադրային առումով»:
Հանդիպման ընթացքում ռուսական պատվիրակության ներկայացուցիչները խոսեցին նաև «Նորարարական ռադիոէլոկտրոնիկա» խորագիրը կրող գիտատեխնիկական նախագծերի ամենամյա մրցույթի մասին, որի նպատակն է ձևավորել ռադիոէլեկտրոնիկայի ոլորտի կառավարչական և ինժեներական կադրերի ռազմավարական պահուստ, որը կազմված կլինի երիտասարդ տաղանդավոր մասնագետներից և հետազոտողներից: Նրանք առաջարկեցին ԵՊՀ հետազոտողներին նույնպես մասնակցել այդ մրցույթին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմանի համագործակցության հետագա հնարավոր ուղիները:
Նմանատիպ նյութեր
10360 դիտում
19:08 23-10-2019
Մահացել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Յուրի Վարդանյանը
Այս բաժնից
1882 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1015 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
775 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն