Ռամոսին ապօրինի ծառահատման համար տուգանել են 250 հազ. եվրոյով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին ապօրինի ծառահատումների համար տուգանել են:
Պատիժը ստացել է Aguileña de Inversiones Sociedad Anónima ընկերությունը, որի սեփականատերն է հանդիսանում ֆուտբոլիստը:
Ընկերությունն իր մասնավոր տարածքում կտրել է մոտ 90 հին ծառեր, որոնց թվում սոճիներ, կեչիներ և բազմադարյան կաղնիներ, և՝ ինչպես պարզվել է, այդ ծառահատումները ապօրինի են եղել:
Արդյունքում ընկերությանը տուգանել են 250 հազ. եվրոյով:
Aguilena de Inversiones SA ընկերությունը ծառերը կտրել է Լա Մորալեխի թաղամասում, որտեղ իսպանացի ֆուտբոլիստը իր համար առանձնատուն է կառուցում:
Բացի տուգանքից Մադրիդի քաղաքապետարանը պարտավորցրել է ընկերությանը այդ հատվածում ծառեր տնկել: