«Բայերի» մարզչին սիմուլյացիայի համար տուգանել են 12 հազ. եվրոյով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանական ֆուտբոլային միությունը Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Հայկո Հերլիխին ոչ մարզական պահվածքի համար տուգանել է 12 հազ. եվրոյով:
Գերմանիայի Գավաթի խաղարկության 3-րդ փուլում՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղի (1:0) 75-րդ րոպեին Հերլիխը մրցակցի կիսապաշտպան Դենիս Զաքարիայի թեթև հպումից հետո սիմուլյացիայի է դիմել՝ վայր ընկնելով:
Հերլիխը ընդունել է մեղադրանքը, այդ իսկ պատճառով որոշումը վերջնական է: