«Բորուսիան» Սանչոյին ուշանալու համար տուգանել է 100 հազ. եվրոյով
Դորտմունդի «Բորուսիան» տուգանել է կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին, որը ուշ էր վերադարձել Անգլիայի հավաքականից:
Տուգանքի չափը բավական պատկառելի է. 100 հազ. եվրո:
Բունդեսլիգայի 8-րդ տուրի խաղից առաջ՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ (1:0), հայտնի էր դարձել, որ դորտմունդցիների գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը Սանչոյին զրկել է խաղից:
Գերմանիայի առաջնության 7 խաղում Սանչոն դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: