«Բարսելոնան» Դեմբելեին տուգանել է 200 հազ. եվրոյով՝ մարզմանը ուշանալու համար
«Բարսելոնան» իր հարձակվող Ուսման Դեմբելեին պատժել է մարզմանը ուշանալու համար:
Կիրակի օրը 21-ամյա ֆրանսիացին քնած էր մնացել և մարզաբազա էր ժամանել ժամը 13:00-ի մոտ, ինչը երկու ժամ ուշ էր նախատեսված ժամանակից:
Կատալոնական ակումբը Դեմբելեին տուգանել է 200 հազ. եվրոյով: Նման խիստ պատիժը պայմանավորված է նրանով, որ սա խաղացողի կողմից առաջին կարգապահական խախտումը չէր:
Թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն և «Բարսելոնայի» վետերաններրը ֆուտբոլիստին բացատրել են, որ պետք է ոչ միայն լավ խաղալ, այլ նաև իրեն լավ պահել, հարգել թիմակիցներին:
Ուշացման համար Դեմբելեն ներողություն է խնդրել թիմակիցներից և վերջիններս ընդունել են այն: