Ջրագնդակի աշխարհի առաջնությունում, որն ընդանում կորեական Կվանջու քաղաքում, Ռուսաստանի կանանց հավաքականը 30:1 հաշվով հաղթել են Հարավային Կորեային:
Չնայած նման ջախջախիչ պարտությանը, մրցաշարի տանտերերը երջանկությունից լացել են, երբ խաղավերջում կարողացել են գոլ խփել:Ավելի վաղ հարավկորեական թիմի ներկայացուցիչները նշել էին, որ տնային աշխարհի առաջնությունում իրենց գլխավոր նպատակը գոնե մեկ գոլ խփելն է: Առաջին տուրում նրանք պարտվել էին Հունգարիային՝ 0:64, ինչը աշխարհի առաջնությունների պատմության նոր հակառեկորդ է: Սակայն ռուսների հետ խաղում նրանք կարողացան հասնել իրենց նպատակին:
«Իհարկե, մենք լացում էինք երջանկությունից: Դա շատ զգացմունքային պահ էր բոլորիս համար: Ամբողջ խաղը մենք անցկացնում էինք գոլ խփելու մտքով: Ուրախ ենք, որ մեզ հաջողվեց խփել մեր առաջին գոլը: Ցանկանում ենք Կանադայի հետ խաղում ավելի շատ խփել», ասել է Կորեայի հավաքականի խաղացող Հանու Յուն Րիանը:
Կանանց Հարավային Կորեայի հավաքականը առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը, որում նա հայտնվել է տանտիրոջ իրավուքով: Թիմին հավաքել էին ընդամենը մի ամիս առաջ և նախապատրաստական փուլում հասցրել էր 6 խաղ անցկացնել, որտեղ նրա մրցակիցները դարձել էին դպրոցական կոլեկտիվները:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Կորեացի ջրագնդորդուհիները երջանկությունից լացել են՝ 1:30 հաշվով պարտվելով Ռուսաստանին
2019.07.16 13:13


Twitter
Вконтакте
Одноклассники