211652_close_icon

Մատս Հումելսը` պարտվելով գրազը, ներկել է մազերը

views-count4066 դիտում article-date 17:03 22-12-2016
«Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսը Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Լեյպցիգի» հետ հանդիպման (3:0) խաղադաշտ է մտել ներկած մազերով: Ֆուտբոլիստը պատմել է, որ պատճառը պարտված գրազն է, երբ կեգլի է խաղացել: «Իմ մրցակիցը մի փորձից ավելի շատ կեգլի գցեց, քան ես` երեք փորձից: Դա կատարյալ ձախողում էր: Վախենում էի, որ վատ տեսք կունենամ, բայց ճիշտ լուսավորության դեպքում լավ էլ տեսք ունի: Ժամանակ է պետք, որ հարմարվեմ: Կինս ապրումների մեջ էր, որ վատ տեսք կունենամ, սակայն մի քանի շաբաթ անց մազերս կաճեն, այնպես որ, կդիմանանք», ասել է Հումելսը:

Նմանատիպ նյութեր