211652_close_icon
views-count2478 դիտում article-date 16:49 20-09-2015

ԲԿՄԱ-ն ֆանտաստիկ հաղթանակ տարավ՝ պարտվելով երեք գնդակի տարբերությամբ. տեսանյութ

Անհավանական իրադարձություններ տեղի ունեցան Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի «Մորդովիա»-ԲԿՄԱ խաղում: Մորդովացիները արդեն 1-ին րոպեին բացեցին հաշիվը, 1-ին խաղակեսից հետո հաղթում էին 3:0 հաշվով՝ ունենալով նաև մեկ խաղացողի առավելությունը, սակայն 2-րդ խաղակեսում իրադարձությունները սկսեցին գլխապտույտ արագությամբ փոխվել: Մինչև 60-րդ րոպեն ԲԿՄԱ-ն կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ 3:3: Այդ ընթացքում թիմերը խաղացողներով հավասարվեցին: Այնուհետև «Մորդովիան» նորից հաշվի մեջ առաջ անցավ՝ 4:3: Սակայն հանդիպման վերջին 10 րոպեում ԲԿՄԱ-ն երեք գնդակ խփեց և հանդիպումն ավարտվեց բանակայինների օգտին՝ 6:4: Այս հաղթանակից հետո բանակայինները ավելի ամրապնդեցին իրենց առաջատարի դիրքերը առաջնությունում՝ 9 խաղում վաստակելով 25 միավոր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր