Պյանիչը քեֆի ժամանակ երջանկությունից լացել է՝ «Բարսա» տեղափոխվելու առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը տոնել է իր տեղափոխությունը «Բարսելոնա»:
30-ամյա կիսապաշտպանը մասնավոր երեկույթ է կազմակերպել՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու կապակցությամբ:
Քեֆի ժամանակ Պյանիչը չի թաքցրել իր երջանկությունը և գլուխը դնելով հոր ուսին՝ լացել է:
«Երազանքը դարձավ իրականություն», գրել է միջոցառման հյուրերից մեկը: