2237 դիտում
18:51 10-07-2019
Հաստատվել է ՀԷՑ–ի ներդրումային գործունեության տեխնիկական աուդիտի ծրագիրը և ժամանակացույցը. ՀԾԿՀ
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային գործունեության (իրականացված կապիտալ ծախսերի) տեխնիկական աուդիտի [url=http://psrc.am/am/announcements/anews/2753-2019-07-10-13-01-11]ծրագիրը և ժամանակացույցը[/url], տեղեկացնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը:
Աուդիտի նպատակն է լինելու ապագա սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման ժամանակ ստանալ անկախ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական կազմակերպության օբյեկտիվ և հիմնավոր գնահատականները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացված ներդրումային ծրագրերի և դրանց շրջանակում կատարված գնումների վերաբերյալ:
Տեխնիկական աուդիտի շրջանակում պետք է իրականացվեն ներդրումային հաշվետվություններում ներկայացված շինմոնտաժային աշխատանքների, ներդրումների իրականացման համար օգտագործված նյութերի և սարքավորումների արժեքների և որակի, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվող գնումների գործընթացների ուսումնասիրություններ:
Նմանատիպ նյութեր
3300 դիտում
10:03 24-03-2015
Աուդիտի արդյունքում Սամվել Կարապետյանը վերջնական պետք է որոշի՝ գնո՞ւմ է ՀԷՑ-ը, թե ոչ. Ժողովուրդ
Այս բաժնից
907 դիտում
20:42 13-01-2025
Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե»
1246 դիտում
20:17 13-01-2025
Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան
1870 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով