Սթարիջի տունը թալանել են. նա պատրաստ է ցանկացած գումար վճարել շան համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դենիել Սթարիջի տունը Լոս-Անջելեսում թալանել են:
Ֆուտբոլիստի բնակարանից տարել են մի քանի պայուսակ և շանը: Անհայտ անձինք տուն էին ներխուժել՝ կոտրելով ետնամուտքի դուռը:
«Ինչ որ մեկը Լոս-Անջելեսում ներխուժել է իմ տուն և առևանգել շանս: Լսեք, եթե որևէ մեկը գիտի, թե ով է դա արել, ես ձեզ կվճարեմ ցանկացած գումար, լուրջ եմ ասում:
Ցանկանում եմ իմանալ, թե ով է ինձ թալանել, ինչ է տեղի ունեցել: Ինչու են իմ շանը տարել:
Խնդրում եմ, գտեք իմ շանը, ես ցանկացած գումար կվճարեմ, ես լուրջ եմ ասում», ասել է Սթարիջը: