«Ատլետիկոն» պատրաստվում է պատժել Գրիզմանին
«Ատլետիկոն» մտադիր է կոշտ արձագանքել հարձակվող Անտուան Գրիզմանի գործողություններին:
Ակումբը ֆրանսիացուն ցանկանում է տուգանել այն բանի համար, որ վերջինս չի կատարել պայմանագրի կետերը՝ չներկայանալով թիմի նախասեզոնային հավաքին:
Ավելի վաղ Գրիզմանը իր գործակալների միջոցով «Ատլետիկոյին» պաշտոնապես հայտնել էր, որ պայմանագիրը խզելու համար կվճարի 120 մլն եվրոյի չափով հրաժարագինը և մտադիր չէ թիմի մարզումներին միանալ: Մադրիդյան ակումբը համոզված է, որ Գրիզմանի գործողությունները իրավաբանական խորամանկություն է:
Մինչդեռ «Բարսելոնայում» համոզված են, որ արդեն այս շաբաթ կկարողանան ավարտել Գրիզմանի տրանսֆերի հարցը:


