Գրիզմանին մեղադրել են ռասիզմի մեջ
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը տհաճ պատմության մեջ է ընկել:
Խաղացողը իր թվիթերում է տեղադրել լուսանկար՝ զգեստավորված երեկույթից: Ֆրանսիացին հագել է 1980-ականների «Հարլեմ Գլոբթրոթերս» բասկետբոլային շոու-թիմի մարզաշապիկը և մարմինը սև ներկել
Երկպագուները այդ կերպարը ռասիստական են որակել: Գրիզմանը ստիպված ջնջել է լուսանկարը և գրել. «Ընդունում եմ, սխալ եմ վարվել: Ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին ցավ եմ պատճառել»: