«Բարսելոնան» պատրաստվում է հունվարին գնել Կոուտինյոյին, իսկ ամռանը՝ Գրիզմանին
«Բարսելոնայի» տրանսֆերային գլխավոր նպատակներն են դարձել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:
Կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն մտադիր է 25-ամա բրազիլացուն ձեռք բերել հունվարին, իսկ 26-ամյա ֆրանսիացուն՝ 2018-ի ամռանը:
Կոուտինյոն ցանկանում է խաղալ «Բարսելոնայում», ինչի մասին արդեն հայտնել է «Լիվերպուլին», սակայն ՊՍԺ-ն էլ է փորձում նրան ձեռք բերել:
Ինչ վերաբերում է Գրիզմանին, ապա մրցաշրջանի ավարտից հետո նրա հրաժարագինը 200 մլն եվրոյից կնվազի մինչև 100 մլն, ինչը «Բարսելոնայի» համար խնդիր չէ նույնիսկ Կոուտինյոյին գնելու դեպքում:
Ֆրանսիայի հավաքականի առաջատար խաղացողին հավակնում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: