1280 դիտում
09:39 08-07-2019
Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը
Հունաստանում երեկ հուլիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադր «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը։ Ընտրատեղամասերի 43 տոկոսի տվյալներով՝ պահպանողական ուղղվածության «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը հավաքել է ձայների 39.73 տոկոսը և կստանա 300 տեղ ունեցող խորհրդարանում 158 մանդատ: ՍԻՐԻԶԱ իշխող Արմատական ձախերի կոալիցիան հավաքել է ձայների 31.45 տոկոսն ու կստանա 86 մանդատ: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B2%D1%8B%D0%B1%D0%BE%D1%80%D1%8B-%D0%B2-%D0%B3%D1%80%D0%B5%D1%86%D0%B8%D0%B8-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B2%D0%B5%D0%B4%D1%83%D1%82-%D0%BA-%D1%81%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B5-%D0%BF%D1%80%D0%B0%D0%B2%D0%B8%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C%D1%81%D1%82%D0%B2%D0%B0/a-49507737]Deutsche Welle[/url]-ն։
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնել է, որ հարգում է ժողովրդի ընտրությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, զանգահարել է ընդդիմադիր «Նոր դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Քիրիաքոս Միցոթաքիսին, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ:
Ցիպրասը հայտնել է, որ երկուշաբթի կփոխանցի գործերը նոր վարչապետին: Նա նաեւ հույս է հայտնել, որ «Նոր դեմոկրատիան» ռեվանշիզմի պատճառ չի դառնա:
Քիրիաքոս Միցոթաքիսը խոստացել է քաղաքացիներին հարկերը կրճատել, ներգրավել ներդրումներ և վերականգնել տնտեսությունը: «Մենք դուրս եկանք արատավոր շրջանից», - ասել է նա, խոստանալով, որ «Հունաստանը կբարձրացնի իր գլուխը»։
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
10:23 22-05-2023
Հունաստանի իշխող կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում
1219 դիտում
12:25 08-11-2014
Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Արսենի Յացենյուկի կուսակցությունը
1057 դիտում
14:17 04-04-2022
Օրբանի կուսակցությունը կրկին հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում
Այս բաժնից
862 դիտում
22:12 10-11-2024
Թբիլիսիում քաղաքացիական բողոքի երթ է ընթանում
916 դիտում
18:49 10-11-2024
Իսպանիան Իսրայելի համար ամերիկյան զենք տեղափոխող նավերին թույլ չի տվել կայանել
1015 դիտում
17:55 10-11-2024
«Թալիբանը» պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Ադրբեջանում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին