862 դիտում
14:17 04-04-2022
Օրբանի կուսակցությունը կրկին հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում
Հունգարիայի գործող վարչապետ Վիկտոր Օրբանի աջակողմյան Fidesz կուսակցությունը համոզիչ հաղթանակ է արձանագրել կիրակի օրը երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, Օրբանի կուսակցությունը ստացել է քվեների 58 տոկոսը՝ տիրանալով 199-տեղանոց հունգարական խորհրդարանի մանդատներից 124-ին։ Վեց ընդդիմադիր կուսակցություններից կազմված դաշինքի օգտին քվեարկել է հունգարացի ընտրողների 31 տոկոսը։ Հաղորդում է «Ազատությունը»։
«Մենք այնպիսի մեծ հաղթանակ ենք տարել, որ այն կարող են տեսնել ոչ միայն լուսնից, այլև Բրյուսելից»,- քվեարկության արդյունքների հրապարակումից հետո հայտարարում էր Օրբանը։
Հունգարիայում ծավալված նախընտրական արշավի ընթացքում ընդդիմությունը քննադատում էր Օրբանին և նրա թիմակիցներին՝ ուկրաինական ճգնաժամում ռուսամետ դիրքորոշում որդեգրելու և Մոսկվայի դեմ Եվրամիության կողմից սահմանվող պատժամիջոցներին ընդդիմանալու համար։
Ինքը՝ Օրբանը, պնդում է, որ կանի ամեն ինչ՝ երկիրն ուկրաինական պատերազմին չներքաշելու համար։
Հունգարիայի վարչապետի համոզմամբ՝ ընդդիմությունը վայելում է «միջազգային ուժային կենտրոնների աջակցությունը»։ Ձախակողմյան ընդդիմությանն, ըստ Օրբանի, ֆինանսավորում է հունգարական ծագում ունեցող հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը։ «Հունգարացի ձախերը քեռի Ջորջի վատթարագույն ներդրումն են», - ընտրություններից հետո հեգնել է Վիկտոր Օրբանը։

Նմանատիպ նյութեր
913 դիտում
12:25 08-11-2014
Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Արսենի Յացենյուկի կուսակցությունը
1097 դիտում
09:39 08-07-2019
Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը
Այս բաժնից
745 դիտում
23:19 05-05-2024
Արեգակի վրա մեկ օրում երկու հզոր բռնկում է տեղի ունեցել
700 դիտում
17:07 05-05-2024
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
649 դիտում
16:41 05-05-2024
Վրաստանի պատրիարքը համախմբման կոչ է արել