3741 դիտում
13:41 07-07-2019
ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հանձնարարությամբ փոխնախարար Արմեն Հարությունյանը մեկնել է Վրաստան
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը մեկնել է Վրաստան Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/07/1129333/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշներով Mercedes մակնիշի 51 TA 100 համարանիշի ավտոմեքենան Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարը տեղի է ունեցել Քարելի քաղաքի վարչական տարածքում և ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
274 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները
238 դիտում
18:38 28-03-2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան