26172 դիտում
16:40 06-10-2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ իրենց հերոսությամբ աչքի են ընկնում նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները. նրանք 1 շաբաթից ավելի է, անցել են աշխատանքային 24-ժամյա ռեժիմի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ արդեն մի քանի օր է, ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցութան բաժնի մասնագետները՝ բաժնի պետ Արևիկ Երիցյանի գլխավորությամբ այցելում են Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես Հայաստան եկած ընտանիքներին և ցուցաբերում անհրաժեշտ հոգեբանական աջակցություն։
Նախարար Ֆ. Ցոլակյանի հանձնարարականով հոգեբաններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով։
Հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն այցելում են ընտանիքներին ոչ միայն Երևանում, այլև այնպիսի մարզեր, ինչպիսիք են՝ Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքն ու Լոռին։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում արցախցիներն ասում էին. «Հոգեբանների օգնությունը մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ դրա կարիքը բոլորս ունենք, չէ՞ որ սեփական աչքերով ենք տեսել, թե թուրք-ադրբեջանական խուժանը ինչ վայրագությունների է դիմում՝ անխնա ռմբակոծելով մեր սրտի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Շնորհիվ Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանների՝ ավելի ենք գոտեպնդվում ու որ, ամենակարևորն է, նրանց տված ճիշտ խորհուրդները մեզ շատ են պետք գալիս։ Մեկ օր շուտ ցանկանում ենք՝ կռիվը վերջանա, ու մենք նորից վերադառնալու ենք Արցախ, շարունակելու ենք շենացնել մեր հող-հայրենին ու միշտ հիշելու ենք՝ ինչպես հայ ժողովուրդը, մեկ բռունցք դարձած, կանգնեց մեր առյուծ զինվորի, սպայի, հրամկազմի թիկունքին, նաև հիշելու ենք մեզ այս ծանր օրերին հոգեբանական մեծ աջակցություն ցուցաբերող այս երիտասարդ հոգեբան աղջիկներին ու տղաներին»։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ՀՀ ԱԻՆ-ից տեղեկանում է, որ ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են կապ հաստատել ԱԻՆ մասնագետների հետ՝ զանգահարելով[b] 911[/b], ինչպես նաև [b] 060 712 444, 010 360 684[/b] հեռախոսահամարներով կամ [b]viber [/b]տարբերակով՝ +[b]374 41 911 006[/b]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
265386 դիտում
18:05 13-03-2020
Մինչ որոշ ծալապակասներ հեգնում են, բժիշկները, վտանգելով իրենց կյանքը, անցել են 24-ժամյա աշխատանքային արտակարգ ռեժիմի